«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին զգալի եկամուտ է բերել ակումբի համար: Diagonal Inversiones ընկերության և մի քանի ֆինանսիստների հաշվարկների համաձայն՝ արգենտինացին 619.265 միլիոն եվրո եկամուտ է ապահովել՝ 2017 թվականին պայմանագրի երկարաձգումից ի վեր (չհաշված ընթացիկ մրցաշրջանը):

Նույն ժամանակահատվածում Մեսսին ակումբից ստացել է 383,655 միլիոն եվրո: Այսպիսով, կատալոնական ակումբի համար դրական ազդեցությունը թիմում Մեսսիի ներկայությունից կազմել է 235,61 միլիոն եվրո:

Ուսումնասիրությունը պնդում է, որ Մեսսին ապահովում է կատալոնական ակումբի եկամտի 30%-ը:

«Լեոն ակումբային բիզնեսի կենտրոնն է: Ինչպե՞ս է նա դա անում: Նա գոլեր է խփում: Թիմում Մեսսիի հետ հովանավորչական պայմանագրերը մեկ գին ունեն, առանց նրա՝ մեկ այլ գին: Ավելացրեք այս եկամուտը, որը հնարավոր չէ ճշգրիտ չափել` տոմսերի վաճառք, VIP փաթեթներ, շապիկներ»,- ասել է Diagonal Inversiones-ի գործադիր տնօրեն Մարկ Սիրիան: