Աշխարհում չորս հազար կորոնավիրուսային մուտացիա կա, հայտարարել է Մեծ Բրիտանիայի բիզնեսի, էներգետիկայի եւ արդյունաբերական ռազմավարության հարցերով փոխնախարար Նադիմ Զահավին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Այժս պահին աշխարհում կա շուրջ չորս հազար տարբեր տարբերակ»,- ասել է Զահավին:

Նրա խոսքով` վիրուսը շարունակում է հարմարվել նոր պայմաններին, բոլոր արտադրողներն ուսումնասիրում են իրենց պատվաստանյութերը բարելավելու ուղիները: