«Ռոսկաչեստվո»-յի փորձագետները վտանգավոր ծրագրեր են հայտնաբերել Google Play-ում, հաղորդում է ՏԱՍՍ-ը: թեստավորման ընթացքում մասնագետները 60 ծրագիր են փորձարկել, որոնց ստեղծողները դրանք որպես սմարթֆոնի հիշողությունը մաքրելու ծրագրեր են դիրքավորում: «Մենք որոշել ենք կենտրոնանալ հատուկ Android պլատֆորմի համար նախատեսված ծրագրերի վրա, քանի որ Google Play Store-ում ցածրորակ եւ նույնիսկ կեղծ մաքրող միջոցների հանդիպելու հավանականությունը շատ ավելի բարձր է, քան AppStore-ում»,- ասված է կազմակերպության հայտարարության մեջ:

Արդյունքում, հավելվածներ օգտագործելիս ամենաբացասական կողմը գովազդի չափազանց մեծ քանակն էր: Ընդ որում, գովազդային վահանակների ցուցադրումն անջատելու գործառույթը հայտնաբերվել է հավելվածների միայն չորս տոկոսում: Մասնագետները կպչուն վահանակները պոտենցիալ վտանգավոր են անվանել օգտագործողի համար, քանի որ դրա հետեւում կարող է ֆիշինգային կամ վնասակար էջ լինել:
Ստուգված ծրագրերի շուրջ 50 տոկոսը միացված են եղել Wi-Fi-ի. դրանք վերլուծում են ցանցին միացված սարքերը: «Ակնհայտ է, որ օպերատիվ հիշողությունը մաքրող եւ արագ աշխտանքն օպտիմալացնող հավելվածի համար թույլտվությունների բավականին լայն շրջանակ է անհրաժեշտ», — նշել են փորձագետները: Սակայն մասնագետներն ընդգծում են, որ միկրոֆոն կամ տեսախցիկի մուտքը հիշողության մաքրման համար ծրագրին հարկավոր չէ:

Ուսումնասիրության հեղինակների ամենալուրջ կասկածներն առաջացրել են Speed ​​Cleaner — Phone Booster & Battery Saver եւ Phone Cleaner — Clean Ram & Junk Cleaner & Booster ծրագրերը: Այս ակնարկը գրելու պահին առաջինն արդեն հեռացվել էր Google Play-ից, իսկ «Ռոսկաչեստվո»-յի կողմից:

Ամփոփելով` փորձագետներն օգտվողներին խորհուրդ են ծրագրերը ներբեռնել միայն վստահելի աղբյուրներից` App Store-ից, Google Playից, Huawei AppGallery-ն: Խորհուրդ է տրվում նաեւ ուշադրություն դարձնել խանութում ծրագրի գնահատմանը եւ օգտագործողների մեկնաբաններին, վերահսկել հավելվածի պահանջները, որոնք պահանջում էհավելվածը: Վարակի հաստատման դեպքում իմաստ ունի  ստուգել ներբեռնված ծրագիրը վարակված ֆայլերը գռտնելու համար: