Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 4-ի նիստում շարքային կազմի պարտադիր զինծառայության 2020 թվականի ձմեռային  զորակոչից մինչև 2021 թվականի  ամառային զորակոչը տարկետում տվեց 26-ամյա Ուդո Սոլոմոն Իմե Իդիո Իմեին:

Վերջինս Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքական թիմի ֆուտբոլիստ է: Նա հաշվառված է Կենտրոնի տարածքային զինվորական կոմիսարիատում: