Արցախը հանձնած իշխանություններին նոյեմբերի իննի խայտառակ կապիտուլյացիոն փաստաթուղթը ստորագրելուց հետո անհնար էր գտնել, հիմա հրաման են ստացել իշխանական սազանդարները ակտիվանալու։

Նկատենք,որ իշխանականները, խորհրդարանում ակտիվություն դրսևորողներն անձամբ Նիկոլ Փաշինյանից են «ֆաս» հրաման ստացել`աջ ու ձախ քննադատել ընդդիմադիրներին։

Երեկ նման փորձ կատարեց Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, որը քննադատում էր ԲՀԿ֊ին` մոռանալով մեկ կարևոր հանգամանք,որ ԲՀԿ֊ի ձեռքերն արյունոտ չեն և չեն հանձնել Արցախը,և Ալիևի հետ պայմանավորվածությունների հարցում որևէ ընդիմադիր չի մասկանցել,ինչպես նաև ԲՀԿ֊ն։

Ի դեպ,նույն այդ Ալեն Սիմոնյանը,ժամանակին,երբ դեռ Նիկոլ Փաշինյանի կողքին չէր,ակտիվորեն գովաբանում էր ԲՀԿ֊ին ու անձամբ Գագիկ Ծառուկյանին և նրան տեսնում որպես երկրի առաջնորդ։

Մանսավորապես 2012 թվականին լրատվական կայքերից մեկին տված հարցազրույցում Ալեն Սիմոնյանն ասում է,որ պետք է լինեն ուժեղ թեկնածուներ, ի դեմս Գագիկ Ծառուկյանի։

Ինչու են իշխանավորներն ակտիվացել եւ որն է սեփական անցյալը մոռանալու փորձ կատարելը, թերեւս հայտնի է բոլորին, այնպես, ինչպես փաստը, որ գործող իշխանության ձեռքերն արյունոտ են։

 

Irakanum.am