Թուրքիայում գրանցվել են կորոնավիրուսի հարավաֆրկյան և բրազիլական շտամերով վարակման առաջին դեպքերը: Այս մասին իր թվիթերյան էջում տեղեկացրել է երկրի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան:

«Ռիսկային մուտացիաները տարածվում են առանց սահմանների: Մեր երկրում բրիտանական մուտացիայով վարակման դեպքերի քանակը հասել է 196-ի: Գրանցվել է հարավաֆրիկյան շտամով վարակման 2 և բրազիլական շտամով վարակման 1 դեպք: Այս օրերին, երբ հայտնվում են նոր մուտացիաներ և նորից աճում է վարակման դեպքերի թիվը` մենք շարունակելու ենք մեր պայքարը առանց հրաժարվելու սահմանափակումներից»,-գրել է Թուրքիայի առողջապահության նախարարը: