Եվրամիությունը պետք է երկխոսություն վարի Ռուսաստանի հետ, եթե ցանկանում է դառնալ համաշխարհային խաղացող: Այս մասին ասվում է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի հայտարարության մեջ, որը Ռոբերտ Շումանի հիմնադրամում ներկայացրել է արտաքին քաղաքականության կարևոր խնդիրները, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Ռուսաստանը շարունակում է մնալ առաջնային նշանակության հարևան և գործընկեր, որի հետ մենք պետք է երկխոսություն վարենք՝ ամուր բարձրաձայնելով մեր պահանջները, եթե իսկապես ցանկանում ենք դառնալ համաշխարհային խաղացող և կարողանալ ազդել մեր անվտանգության այնպիսի կարևոր հարցերի վրա, ինչպիսիք են Սիրիան, Լիբիան, Լեռնային Ղարաբաղը, Բելառուսը կամ Ուկրաինան: Սա է իմ այցի նպատակը»,- ասել է դիվանագետը:

Եվրոպական դիվանագիտության ղեկավար Բորելը փետրվարի 4-ին ժամանելու է Մոսկվա, որտեղ բանակցություններ կվարի Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Դիվանագետի այցը կտևի մինչև փետրվարի 6-ը: