Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունը տեղեկացնում է, որ նախադպրոցական տարիքի երեխաներին տրվող 20 000-ական դրամի չափով  աջակցության ծրագրով գումարների տրամադրման ժամկետը երկարաձգվել է մինչև ընթացիկ տարվա մարտի 1-ը:

«Հորդորում ենք նշված ժամանակաընթացքում  երեխայի ծննդյան վկայականով կամ եթե երեխան ունի անձնագիր՝  ծննդյան վկայականով ու անձնագրով (հնարավոր անճշտություններից խուսափելու նպատակով) մոտենալ Հայաստանի Հանրապետությունում՝ Հայփոստի, իսկ Արցախում՝ Արցախփոստի բաժանմունքներ՝ ստանալով հասանելիք գումարը:

Մարտի 1-ից հետո ծրագիրն այլևս չի գործի:

Հորդորում ենք չհապաղել՝ հասանելիք գումարը չկորցնելու համար»,-ասված է հաղորդագրության մեջ: