Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի  և մյուսների գործով դատավոր  Աննա Դանիբեկյանը  մերժեց ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանի միջնորդությունը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դատավորի ինքնաբացարկի միջնորդությանը միացել էին նաև մյուս նախկին պաշտոնյաների պաշտպանները։ Որոշումը բողոքարկման ենթակա չէ։

Հաջորդ դատական նիստը նշանակվեց փետրվարի 9-ին, ժամը 13։00-ին։