Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը հերքում է լրատվամիջոցներում տարածված տեղեկությունը, ըստ որի Աբովյանի N1 դպրոցի նորանշանակ տնօրենը՝ Քարմելա Առաքելյանը իր կնոջ ընկերուհին է։

Այս առնչությամբ նա ֆեյսբուքյան գրառում է արել, որում նշել է․«Պաշտոնապես հերքում եմ նշված տեղեկությունը և հայտարարում, որ Քարմիլե Առաքելյանը ո՛չ իմ և ո՛չ էլ իմ կնոջ հետ որևէ ընկերային, ազգակցական և բարեկամական կապ չունի»։

Պետրոսյանը անդրադարձել է նաեւ տնօրենի ընտրության հարցի շուրջ բարձրացած աղմուկին։

«Ի հավելումն, հարկ եմ համարում առանձնահատուկ շեշտել, որ ինչպես հանրապետության, այնպես էլ՝ Կոտայքի մարզի դպրոցներում կառավարման խորհուրդները արդյունավետ գործում են, կատարում են իրենց գործառույթներից բխող վերահսկողական ֆունկցիաները, ուստի, ձեր կողմից նշված երևույթները չեն կարող տեղ գտնել դպրոցի տնօրենների ընտրության գործընթացում։

Հանրակրթության ոլորտում տեղի է ունենում կարծրացած ստատուս-քվոյի կազմաքանդում և դրա փոխարեն օրենքի գերակայության և իրավահավասարության իրավունքի երաշխավորում: Վերջին 2-2,5 տարիներին կառավարման խորհուրդներում, մասնավորապես՝ մարզպետի, ԿԳՄՍ նախարարի և համայնքների ներկայացուցիչների փոփոխությամբ սկիզբ է դրվել լայն բարեփոխումների, և այս պահին խորհուրդները պատշաճ գործում են օրենսդրությամբ իրենց վերապահված լիազորությունների և պարտավորությունների շրջանակում՝ հասարակական հիմունքներով իրականացնելով վերահսկողական գործառույթներ: Այդ բարեփոխումների արդյունքում են փոխվել կառավարման խորհուրդների անդամները, և նոր սերունդը հնարավորություն է ստացել մուտք գործել դպրոցներ, որտեղ տնօրենները տասնամյակներով «վերարտադրվել են»:

Այսօր քաղաքացին իր իրավունքներն ու տեսլականն է իրացնում հանրակրթության ոլորտում՝ օրենքով սահմանված գործիքակազմերի կիրառմամբ, որպես ծնող, որպես մանկավարժ, որպես ՀՀ իրավատեր Քաղաքացի:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Աբովյանի N1 դպրոցի աշակերտներն ու ուսուցիչներն այսօր գործադուլ եւ դասադուլ են կազմակերպել՝ բողոքելով նոր տնօրենի նշանակման դեմ, որը, նրանց խոսքով, Ռոմանոս Պետրոսյանի ընտանիքի մտերիմն է նրա հովանավորությամբ է Քարմելա Առաքելյանը նշանակվել տնօրեն։ Մինչեւ երեկո նրանք թույլ չեն տվել, որ նորանշանակ տնօրենը մտնի դպրոց, իսկ երեկոյան տնօրենը մեծաթիվ ոստիկանների ուղեկցությամբ կարողացել է դպրոց