Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը փաստաթղթեր է ստորագրել մի շարք երկրների հետ երկաթուղային և օդային հաղորդակցության վերականգնման մասին:

Ըստ Ռուսաստանի կառավարության մամուլի ծառայության՝ որոշվել է փոխադարձ հիմունքներով վերսկսել Հայաստանի հետ միջազգային օդային հաղորդակցությունը 2021 թվականի փետրվարի 15-ից (Մոսկվա-Երևան, շաբաթական չորս չվերթ)։