Այսօր՝ փետրվարի 2-ին, շղթայական ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 25-րդ կմ հատվածում բախվել են 3 Opel, Mitsubishi, Nissan և ВАЗ 21183 մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նշված ավտոմեքենաների բախումից հետո Opel-ը առաջ է ընթացել և վրաերթի ենթարկել վարորդներից մեկին:

Ըստ տեղեկությունների՝ վիրավորը սեփական ավտոմեքենայով է վրաերթի ենթարկվել, ով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: