Այսօր՝ Աժ արտահերթ նիստի ժամանակ, պատգամավոր Արման Բաբաջանյանը հայտարարեց, որ դատիրավական համակարգը հիմնարար վերափոխումների կարիք ունի: Նրա խոսքով՝ հատվածական փոփոխությունները ոչ մի արդյունք չեն տալու:

«Ձեր իշխանության ապաշնորհության պատճառով մարդը, ում իշխանավարման օրոք Հայաստանը ինքնիշխան պետությունից դարձել է վասալություն, այսօր ձեր թեթև ձեռքով պատերազմ է հայտարարել Հայաստանի քաղաքացուն, իշխանությանը, և սպառնում է մասնակցել ընտրությանը և «կռել»»,- դիմելով իմքայլականներին՝ ասաց Բաբաջանյանը:

«2008-ին փաստացի պատերազմի մեջ գտնվող երկրի բանակը բերել Երևանի կենտրոն, մարդկանց, խաղաղ ցուցարաներին սպանել, դրանից հետո կրկին ձեր թեթև ձեռքով թույլ տալ, որ մարդը հոխորտա և խոսի բանակի նկատմաբ հանցագործությունների մասին…։ Մարդը, ում օրոք ամենաշատ քաղաքական սպանություններն ու բանտարկություններն են տեղի ունեցել, այսօր ժողովրդավարության մասին տրակտատներ է ձոնում»,- ասաց Բաբաջանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում.

«Մարդը, ով երկիրը դարձրեց վասալություն, սպառնում է մասնակցել ընտրությանը և «կռել»». Արման Բաբաջանյան
https://www.youtube.com/watch?v=mFLx8I0EigY&feature=emb_logo