Հայաստանում փետրվարի 3-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 167 421 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 190-ով:

Կորոնավիրուսից ապաքինվել է 158 693 (+358) մարդ, այս պահին բուժվում է 4855 (-180):

Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 3861 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 3089 (+0), իսկ այլ պատճառներով՝ 772 (+0):

Վերջին մեկ օրում մահեր չեն գրանցվել: