ՀՀ Կառավարության վաղվա նիստի օրակարգում ընդգրկված է 26 հարց։ Այս մասին Irakanum.am-ը տեղեկանում է Կառավարության պաշտոնական Egov.am կայքից։ Ուշագրավն այն է, որ օրակարգում ներառված այդ 26 հարցերից 24-ը չզեկուցվող են։

Նախագծի չզեկուցվող հարցերից է սպորտի բնագավառում նվաճումներ ստացած մի շարք անձանց պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում տալը, ինչպես նաեւ արտակարգ իրավիճակներում կամ Հայաստանի Հանրապետության նկատմամբ օտարերկրյա պետության կողմից իրականացված ռազմական գործողությունների կամ ահաբեկչական գործողությունների դեպքում անհետաձգելի բժշկական օգնություն և սպասարկում պահանջող հիվանդությունների և վիճակների դեպքում այլ անձանց հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում տրամադրելու կարգը սահմանելու մասին հարցերն ու կառավարության ավելի վաղ ընդունած որոշումներում փոփոխություններ իրականացնելը։

Irakanum.am