6,4 մագնիտուդով երկրաշարժ Է գրանցվել Խաղաղ օվկիանոսում՝ Չիլիի Զատկի կղզուց դեպի հարավ — արեւելք: Փետրվարի 3-ին այդ մասին հայտնել Է Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ Էպիկենտրոնը գտնվել Է Զատկի կղզու Անգա Ռոա քաղաքից, որտեղ բնակվում Է 3,3 հազար մարդ, 1482 կիլոմետր հեռավորության վրա: Օջախն ընկած Է եղել 10 կիլոմետր խորությունում:

Ցունամիի սպառնալիքի մասին տեղեկատվություն չի ստացվել: