
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով դարպասը տապալվել է, պարիսպն էլ մասամբ փլուզվել: Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վաղարշապատի թիվ 29 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը:
Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի, ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի գլխավորությամբ:
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի ավագ հետաքննիչ Նարեկ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Բարսեղյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Արթուր Ֆիշյանի գլխավորությամբ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ դեպքի վայրում աշխատող ՃՈ ավագ տեսուչ Ա. Ասատրյանը օրեր առաջ ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի գլխավորությամբ տեղի ունեցած ոստիկանության ընդլայնված կոլեգիայի ժամանակ ճանաչվել է 2020 թ.-ի «Տարվա ճանապարհային ոստիկան»: