Արցախում փետրվարի 2-ին կատարվել է 94 թեստավորում, ինչի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 8 նոր դեպք: Այս մասին տեղեկացնում են Արցախի առողջապահության նախարարությունից:

«Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են: Փետրվարի 3-ի դրությամբ՝ կորոնավիրուսային հիվանդությամբ ստացիոնար բուժում է ստանում 21 վարակակիր, իսկ թեթև հիվանդները ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում, ընդհանուր առմամբ, 2021 թվականին կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 2 029 քաղաքացու հետազոտություն, որոնցից 465-ի մոտ արձանագրվել է դրական պատասխան։ Առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետների կողմից շարունակվում են հակահամաճարակաբանական միջոցառումները, ինչպես նաև թեստավորման համար նմուշառում իրականացնել հաստատված դեպքի կոնտակտավորներից»,- հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից՝ հորդորելով պահպանել կորոնավիրուսային վարակի տարածումը կանխարգելող առողջապահական ցուցումները: