Shamshyan.com-ը գրում է. Երեկ՝ փետրվարի 2-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 23։30-ի սահմաններում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարի-Թաղի 27-րդ փողոցում կրակոցներ են հնչել։

Ոստիկանները պարզել են, որ կրակոցները հնչել են նշված փողոցի 41 տան մոտ, և դրա արդյունքում վնասվել է «Գազպրոմ Արմենիա»-ի «Երևան ԳԳՄ»-ին պատկանող վերգետնյա գազատար խողովակը։ Օպերատիվորեն ժամանել են նաև «Երևան ԳԳՄ»-ի ծառայողները՝ գլխավոր տնօրեն Գառնիկ Մովսիսյանի գլխավորությամբ։ Ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են ինքնաձիգի կրակված 17 հատ 5․45 տրամաչափի պարկուճներ։

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում