Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը ներկայացնում է կյանքը միավորված համայնքներում:
Զարգացման նոր տեմպեր որդեգրած Արենի համայնքը հավակնում է զբոսաշրջային լուրջ կենտրոն դառնալ։ Այս հարցում խիստ նպաստավոր պայմաններ ստեղծեց համայնքի խոշորացումը, որի շնորհիվ ուշադրությունը կենտրոնացավ համայնքային ենթակառուցվածքների վերականգնման և ստեղծման վրա։
Արենիում ասֆալտապատվում և բարեկարգվում են համայնքային բոլոր ճանապարհները, կառուցվում են խմելու և ոռոգման ջրագծեր, կոյուղագծեր, վերանորոգվում են մանկապարտեզներ, լուսավորության նոր համակարգ է ներդրվել բոլոր բնակավայրերում: Անցկացվում է մալուխային ինտերնետ կապ:
Համայնքում գործում է քայլարշավորդական ակումբ, որը ակտիվ են պահում համայնքի երիտասարդները։
Այսօր համայնքի հենց փոքր բնակավայրերն են շահում հատկապես սուբվենցիոն ծրագրերով իրականացվող բարեփոխումների արդյունքում։
Արենի համայնքը հավակնում է զբոսաշրջային լուրջ կենտրոն դառնալ. ՏԿԵՆ