Փետրվարի 3-ին Արդարադատության ակադեմիա այցելեցին Եվրոպայի խորհրդի (ԵԽ) «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը՝ Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի ղեկավար Թամարա Բարբակաձեն, ծրագրի պատասխանատու Նատալյա Ադամյանը:

Ակադեմիայի պրոռեկտորը ողջունեց ծրագրի ներկայացուցիչներին և իր խոսքում նշեց Ակադեմիա-Եվրոպայի խորհուրդ համագործակցության արդյունավետության մասին: Հյուրերը ներկայացրին 2019 թվականին մեկնարկած ծրագրի ընթացքը՝ նշելով, որ այս փուլում անհրաժեշտ է կատարել կարիքների գնահատում, ընտրել ազգային և միջազգային փորձագետներ՝ նախապես ընտրված դասընթացը մշակելու նպատակով, որը վերաբերում է դատարանների կառավարմանը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին մի շարք աշխատանքային հարցեր, պայմանավորվեցին ժամկետների հարցում, դասընթացի մշակման, դասընթացավարների վերապատրաստման, դասընթացի ներդրման և այլնի մասին:

Հյուրերը նաև շրջեցին Ակադեմիայում, ծանոթացան շենքային պայմաններին, եղան լսարաններում, գրադարանում: