ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Աժ աշխատակազմի  պետական ծառայողներին և աշխատողներին միանվագ դրամական պարգևատրմամբ խրախուսելու վերաբերյալ որոշում է ստորագրել:

«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ եւ 22-րդ կետերով՝ կարգադրում եմ.

1. Ազգային ժողովի աշխատակազմի  պետական ծառայողներին եւ  աշխատողներին խրախուսել միանվագ դրամական պարգեւատրմամբ՝ համաձայն 1-ին եւ 2-րդ հավելվածների:

2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տ. Գալստյանին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարումների կատարումը», — նշված է որոշման մեջ: