Ստենդային հրաձգության աշխարհի չեմպիոն ու գավաթակիր, բազմափորձ Երջանիկ Ավետիսյանը կմասնակցի Կահիրեում կայանալիք ստենդային հրաձգության աշխարհի գավաթի խաղարկությանը: Այս մասին ArmSport-ը տեղեկացավ Հայաստանի հրաձգության ֆեդերացիայից:

Աշխարհի գավաթի խաղարկությունը վարկանիշային է օլիմպիական խաղերի համար: Այն կկայանա  Փետրվարի 22-26-ը։

Երջանիկ Ավետիսյանը հանդես կգա մարզիչ Գոռ Բարսեղյանի գլխավորությամբ: