Իշխանական խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանն այսօր՝ լրագրողների հետ զրույցի ժամանակ անդրադարձավ իր աղմկահարույց հայտարարություններին հայ-ադրբեջանական հարաբերությունների և արցախյան խնդրի մասին։

«Ես պնդում եմ, որ այդպիսի հայտարարություններ չեմ արել։ Նրանից, ինչը որ ինձ է վերագրվում, ես առհասարակ ոչինչ չեմ ասել։ Այդ տեսակոնֆերանսի ժամանակ առաջինը ես հայտարարել եմ, որ հայ գերիների վերադարձը պետք է անհապաղ տեղի ունենա, և ադրբեջանական կողմը չի կարողացել հակադարձել ինձ։ Երկրորդը ես ասել եմ, որ այն հարցը, թե որն է Ղարաբաղի կարգավիճակը, չպետք է քննարկվի այս սեմինարի ընթացքում, այլ՝ բացառապես ԵԱՀԿ ՄԽ համանախագահողների հովանու ներքո»,- ասաց նա։

Բեղլոյանը նշեց, որ իր հայտարարությունը, որն ամենից շատն է զայրացրել հանրությանը, թե «կարևոր չէ, որ կողմն է սկսել պատերազմը և ում պատմական հողն է Արցախը», եղել է որպես հակադարձում թուրք ներկայացաուցչի այն պդնմանը, թե «Արցախում վերականգնվել է պատմական արդարությունը»․ «Այդ պնդմանը ես պատասխանել, եմ, որ հայերից ավելի լավ պատմական մեջբերումներ անել որևէ մեկը չի կարող՝ ի նկատի ունենալով, որ 30 տարի Ադրբեջանը փորձում է հիմնավորել Արցախի պատմական կարգավիճակը, և հայերը դրա մեջ լավ են․ մենք, մեր պատմությունը, անտիկ մեջբերումներն ապացուցում են հակառակը։ Ես նրան կոչ արեցի, որ այդ խոսակցությունն այս համատեքստում չշարունակվի»,- ասաց պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում։