ԱՄՆ ռազմաօդային ուժերը (ՌՕՈՒ) Մեծ Բրիտանիայի եւ Ավստրալիայի հետ համատեղ անցկացրել են «Կարմիր դրոշ» զորավարժանքները, փոխանցում է Popular Mechanics-ը:

Փորձարկումների ընթացքում որպես հակառակորդներ են հանդես եկել կործանիչները ռուսական Սու-30 ինքնաթիռների գույներով:

Հաղթանակ են ամերիկյան հինգերորդ սերնդի F-35 Lightning II կործանիչները: Դրանք կոտրել են աշխարհի հակաօդային պաշտպանության ամենաառաջատար ցանցերից մեկը եւ տվյալներ են փոխանցել հրթիռներով հագեցած օդանավերին:

Հոդվածում նշվում է, որ F-35-ի հիմնական առավելությունը հաշվիչ հզորությունն է, որն աննախադեպ իրավիճակային իրազեկում է ապահովում: