Այսօր՝ փետրվարի 1-ին, ժամը 00:30-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան հարեւանությամբ, Երեւանի բնակիչ, 45-ամյա Արսեն Ասատրյանը իր վարած Mercedes G63 մակնիշի ավտոմեքենայով, դեռեւս անհայտ հանգամանքներում, բախվել է բետոնե բաժանարար պատին եւ կողաշրջվել:

Shamshyan.com-ի հաղորդմամ՝ վթարի հետեւանքով ուղեւոր, Երեւանի բնակիչ, 25-ամյա Վանիկ Խանսամանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: