Irakanum.am-ն արդեն տեղեկացրել էր, որ ընթանում է ընդդիմադիր վեց կուսակցությունների առաջնորդների հանդիպումը։ Հանդիպմանը մասնակցում են նաեւ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը։

Մեզ հայտնի դարձավ, որ վեց լիդերները այս ձևաչափով առաջին անգամ չէ, որ հանդիպում են։ Քոչարյան, Սարգսյան, Ծառուկյան, Վանեցյան, Սաղաթելյան և Մանուկյան հանդիպում էլի է կայացել՝ պատերազմական գործողությունների ավարտից հետո։
Հերթական հանդիպումը որոշել են կայացնել Քոչարյանի Մոսկվա մեկնելուց առաջ, սակայն ինչպես մեզ հայտնի դարձավ հանդիպման ընթացքում ներքաղաքական հարցեր քննարկելուն զուգահեռ ընդդիմադիրներն իրենց առաջիկա քայլերի ու գործողությունների մասին քննարկումներ դեռ չեն իրականացնելու։

Արտահերթ ընտրություններին մասնակցելու վերաբերյալ վերջնական որոշում չունեն։ Կուսակցություններից ՀՀԿ-ն, ինչպես ավելի վաղ հայտարարել էր Նիկոլ Փաշինյանի կառավարմամբ ընտրությունների չի մասնակցելու, շարունակում է մնալ նույն տեսակետին, Քոչարյանը կրկնել է վերջին հարցազրույցում ասված մտքերը։ Ինչ վերաբերում է մյուս ուժերին, ապա նրանք ունեն հստակ որոշում վերսկսել հանրահավաքներն ու բողոքի գործողությունները։ Առայժմ Հայրենիքի փրկության ճակատը կշարունակի ղեկավարել Վազգեն Մանուկյանը, նրա փոփոխության հարցն օրակարգում չկա։

Irakanum.am