Վերջին մեկ տարվա ընթացքում ԱՄՆ-ում սպանությունների թիվը կտրուկ աճել է, հայտնում է New York Post-ը` վկայակոչելով COVID-19-ի եւ քրեական արդարադատության հարցերով ԱՄՆ ազգային հանձնաժողովի հետազոտությունը, փոխանցում է «Գազետա»-ն:

Փորձագետների տվյալներով` 2020-ին սպանությունների թիվը 2019-ի տվյալների համեմատ աճել է 30 տոկոսով: Հանձնաժողովի զեկույցում ցուցանիշը որպես «տագնապալի աճ» է որակվել, որն աննախադեպ է ԱՄՆ նորագույն պատմության մեջ:

Բացի այդ, հրազենի կիրառմամբ հարձակումների թիվը եւս աճել է 8 տոկոսով, ծանրացուցիչ հանգամանքներում հարձակումների թիվը` 6 տոկոսով, նշվում է զեկույցում: