Դիվանագիտական ոլորտում անտրամաբանական նշանակումները շարունակվում են։

ԱԳՆ-ն չմարսած դեռևս ԱՄՆ-ում ոչ կադրային դիվանագետ Լիլիթ Մակունցի նշանակումը, պատրաստվում է կատարաել ևս մեկ ոչ խնդրահարույց նշանակում։

Մասնավորապես՝ Irakanum.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով մոտ օրերս ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվելու ԿԲ նախկին նախագահ Արթուր Ջավադյանը։

ՌԴ-ում ՀՀ գործող դեսպան Վարդան Տողանյանին՝ Ջավադյանով փոխարինելու որոշումը պաշտոնական Մոսկվայինն է։

Ուշագրավն այն է, որ ինչպես օտար լեզվի մասնագետ Լիլիթ Մակունցն, այնպես էլ Արթուր Ջավադյանը դիվանագիտական ոլորտի հետ որեւէ աղերս չունեն։ Ավելի վաղ հրապարակումներ եղան այն մասին, որ Նիկոլ Փաշինյանն իր նախկին խոսնակին՝ Վլադիմիր Կարապետյանին էլ գործուղելու է Ուկրաինա։

Կարապետյանը նշանակվելու է այդ երկրում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան։ Նախկին իշխանության օրոք հիմնադրված՝ բազմաթիվ սպորտսմենների, երգիչների և դիվանագիտության ոլորտի հետ առնչություն չունեցող նման մարդկանց նշանակման քաղաքականությունն ըստ էության «նոր» Հայաստանում ոչ միայն շարունակվում է, այլեւ նոր թափ ստանում։

 

Irakanum.am