«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, կորոնավիրուսով է վարակվել նաեւ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ Նա վարակվել է իր վաղեմի «ոխերիմ բարեկամից»՝ ՊԵԿ նախկին նախագահ, վերջերս կալանքից ազատված Գագիկ Խաչատրյանից:

Քաղաքական դաշտում հիշում են, թե որքան լարված էին ժամանակին նրանց հարաբերությունները։ Հիմա ճակատագիրը նրանց մերձեցրել է, եւ նրանք ոչ միայն նույն ձեռագրով խուսափում են հանրային շփումներից եւ հրապարակային հանդես չեն գալիս, այլեւ շփվում են միմյանց հետ եւ այնքան ինտենսիվ, որ անգամ միմյանց կորոնավիրուսով են վարակում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում