Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը 2021 թվականին նախատեսում է  շուրջ ութ խոշոր զորավարժություն անցկացնել, որոնց մեծ մասը` Տաջիկստանի տարածքում: Այս մասին երեքշաբթի ՏԱՍՍ-ին հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:

«Կարող եմ ասել միայն խոշորների մասին. դրանք մոտ ութն են»,- ասել է Զասը` պատասխանելով հարցին, թե քանի զորավաժություն է նախատեսված այս տարի:

Գլխավոր քարտուղարի խոսքով` դրանց մեծ մասը կանցկացվի Տաջիկստանի տարածքում, քանի որ հենց այդ երկիրն է նախագահելու 2021 թվականին: Մասնավորապես, խոշոր զորավարժություններ են նախատեսված օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի, հետախուզական ուժերի եւ միջոցների եւ այլնի մասնակցությամբ:

Զասը նաեւ հայտարարել է, որ Աֆղանստանը շարունակում է ահաբեկչական սպառնալիքների լուրջ աղբյուր մնալ տարածաշրջանային անվտանգության համար: