«Էշ ղարաբաղցի ես երևում… ռադ եղեք, գնացեք ձեր Աղդամ». Ժիրայր Սեֆիլյանի կնոջ սկանդալային մեկնաբանությունը համացանցում քննարկման թեմա է դարձել

 

Օգտատերերին վրդովեցրել է Նանոր Սեֆիլյանի՝ արցախցիներին վիրավորող, այս ծանր պահին հայաստանցի-ղարաբաղի բաժանում անող ձևակերպումը:

Սեֆիլյանի կնոջը հակադարձողները նշում են, որ ղարաբաղցիները գնալու տեղ չունեն, որովհետև Նիկոլ Փաշինյանը թշնամուն է հանձնել Աղդամն ու Արցախի մյուս շրջանները՝ հիշեցնելով, որ իր ամուսնու թիմակիցները 2016թ.-ին 800 հա կորսված տարածքի համար ՊՊԾ-ն գրավեցին, 3 ոստիկան սպանեցին, իսկ Արցախի 80 տոկոսի կորստի ժամանակ ոչինչ չձեռնարկեցին, անգամ առաջնագիծ չմեկնեցին: