Երեք ադրբեջանցիներ ականի վրա պայթել են Ֆիզուլիի շրջանում, որն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ։

Ըստ Ադրբեջանի տարածքների ականազերծման ազգային գործակալության՝ նրանցից մեկը զոհվել է, իսկ մնացածները վիրավորվել են, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները: