«Միջազգային մի կառույց իմ հայտարարությունները վերլուծել, տվել է ինձ: 400 հրապարակում եմ ունեցել 44 օրերի ընթացքում, մոտ 170 հրապարակում եղել է՝ հաղթելու ենք, ոչ թե՝ հաղթում ենք, 168-ը թե քանիսը՝ վիճակը շատ ծանր է…»,- Ազգային ժողովում լրագրողների հարցերին ի պատասխան՝ ասաց Արծրուն Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ քանի որ պարտվել ենք, բոլորի համար զգացմունքային ծանր վիճակ է, ուզում ենք դավաճանների գտնել. «Ցավում եմ, որ զինվորականներից եք ուզում դավաճան գտնել»: