Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղար Քլեմենտ Բոնը Ռուսաստանի դեմ պատժամիջոցները բավարար չի համարում: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում տալով France Inter ռադիոկայանին:

«Պատժամիջոցներն ընդունվել են … Բայց մենք պետք է հստակ ասենք, որ դա բավարար չէ, մենք պետք է առաջ գնանք: Կարծում եմ, որ քննարկվում է «Հյուսիսային հոսք»-ի տարբերակը: Այսօր դա Գերմանիայի որոշումն է, քանի որ գազատարը գտնվում է Գերմանիայում: Մենք միշտ ասել ենք, որ այս նախագծի վերաբերյալ մենք մեծ կասկածներ ունենք»,-ասել է Բոնը՝ մեկնաբանելով Ալեքսեյ Նավալնիի շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապված Ռուսաստանի նկատմամբ ԵՄ նոր հավանական պատժամիջոցների հարցը:

Հիշեցնենք, որ Ալեքսեյ Նավալնին ձերբակալվել է հունվարի 17-ին՝ Շերեմետևո օդանավակայանում, Գերմանիայից վերադառնալուց անմիջապես հետո: