Ռուսաստանի Դաշնությունում COVID-19-ի դեպքերի թիվն աճել է 17.648-ով` կազմելով 3.868.087 մարդ, վկայում են կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբի տվյալները:

Ռուսաստանի 84 մարզում անցած 24 ժամվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 17.648 հաստատված դեպք, այդ թվում 1.774-ը (10.0 տոկոս)` առանց կլինիկական դրսեւորումների:

Համավարակի ընթացքում հանրապետությունում գրանցվել է հիվանդության 3 868 087 դեպք: Աճի տեմպը 0.46 տոկոս է:

Ռուսաստանում վերջին օրվա ընթացքում հաստատվել է COVID-19-ից մահվան 437 դեպք: