Ռուսաստանը 2021 թվականին 250 մլն ռուբլու չափով կամավոր ներդրում կանի ԱՊՀ երկրների մարդասիրական համագործակցության միջազգային հիմնադրամում:

Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, ՌԴ կառավարության համապատասխան հրամանագիրը երկուշաբթի հրապարակվել է իրավական տեղեկության պաշտոնական պորտալում:

ՌԴ ԱԳՆ-ին հանձնարարվել է այդ որոշման մասին տեղեկացնել հիմնադրամի տնօրինությանը, իսկ ֆինանսների նախարարությանը հանձնարարվել է կատարել վճարումը այս տարվա դաշնային բյուջեով նախատեսված միջոցներից: