Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության արտաքին գործերի նախարար Նատալյա Նիկոնորովան հայտարարել է, որ «Ռուսական Դոնբաս» եզրույթը համահունչ է Մինսկի համաձայնագրերին, որի մասին դեկտեմբերին հայտարարել էր հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինը: Այս մասին հայտնում է ռուսական lenta.ru լրատվական կայքը`վկայակոչելով «Դոնեցկի լրատվական գործակալությանը»:

Ըստ Նիկոնորովայի ՝ ուկրաինական կողմը հանդես է եկել հայտարարություններով, որոնք չեն համապատասխանում իրականությանը: Արտգործնախարարն ասել է. «Առաջին հերթին մենք խոսում ենք այն մասին, որ ընդունված «Ռուսական Դոնբաս» եզրույթը, իբր, հակասում է Մինսկի համաձայնագրերին: Սա սկզբունքորեն սխալ է միանգամից մի քանի պատճառով»:

Նա նշել է, որ դա վերաբերում է գիտական, մշակութային և կրթական ոլորտներին և հավելել, որ Մինսկի համաձայնագրերը Ռուսաստանի հետ անդրսահմանային համագործակցության զարգացման հնարավորություն են ընձեռում:

«Ըստ այդմ` հանրապետությունը ոչ միայն չի խախտում Մինսկի համաձայնագրերը, այլև գործում է նրանց կողմից սահմանված կարգով», — եզրափակել է Նիկոնորովան:

Լրատվական կայքը հիշեցնում է, որ հունվարի 28-ին և 29-ին Դոնեցկում տեղի է ունեցել «Ռուսական Դոնբաս» միջազգային ֆորում: