Ես զարմանում եմ, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարվում է օգտվել քաղաքական հումանիտար միջանցքից, որովհետեւ դրա այլընտրանքը լինելու է հաշվեհարդարը, որը ես չեմ անելու, քաղաքական ուժերը չեն անելու, որովհետեւ մենք մեր երկրում դեմ ենք արյունով հարց լուծելուն, բայց ես տեսնում եմ պրկված նյարդը, հաշվեհարդարի միտումը: Այս մասին այսօր՝ փետրվարի 1-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Վահան Բադասյանը ներկայացրեց 100 հազարավոր մարդկանց ցանկությունը հաշվեհարդարի: Նիկոլ Փաշինյանը այս պահինմ էլ կորցնում է քաղաքական հումանիտար միջանցքի ճանապարհը իր ու իր կնոջ համար:

Այո, Նիկոլ դու միակ մեղավորն ես Արցախի կորստի, 5 հազար զոհերի, տասնյակ հազարավոր արցախցիների տեղահանման համար: Ինքը փորձում է ստեղծել հավաքական դվաճանության, հվաքական պատասխանատվության ինստիտուտ: Նա ասում է՝ բոլորիդ ինձ հետ քաշելու եմ անդունդ: Նիկոլ Փաշինյանն այնտեղ նստած դատարկ ֆուտլյար է, որի կլինիկական մահը երկարացնում է Նիկոլի քաղաքական աղանդի շատ փոքրաթիվ 12-13 տոկոս վկաները եւ այն կամակարատները, որոնք Նիկոլի ձեռքին պատանդ են: Ազատվեք ստոկհոլմյան սինդրոմից, Նիկոլը գնալու է, անջատեք այդ քաղաքական ֆուտլյարի ապարատը»,-ասաց նա:

Նիկոլ Փաշինյանն այնտեղ նստած դատարկ ֆուտլյար է. Նաիրա Զոհրաբյան