Ես ասել եմ, որ ԿԳՄՍ նախարարին փոխելը տեղին չէ, դա չի մտնում մեր մարտահրավերների մեջ, մենք ունենք շատ ավելի խորը խնդիրներ. Պետք է մատնանշենք խնդիրները, որից հետո նշանակենք նախարար, որը կկարողանա այդ խնդիրներն առաջ տանել: Այս մասին այսօր՝ փետրվարի 1-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Բարձրագույն որակավորման կոմիտեի նախկին նախագահ, կրթության փորձագետ Սմբատ Գոգյանը:

Նրա խոսքով, այսօրվա կառավարությունում հստամ ձեւակերպված չկա, թե հանրակրթությունից, գիտությունից, բարձրագույն կրթությունից ինչ ենք ակնկալում. «Վաղը կարող է Սյունիքի մարզում սահմանը հատենեւ մենք չունենք այնտըեղ անվտանգության համակարգ, դա մի խնդիր է, բայց դա այսօրվա մեր գիտական ներուժով լուծելն անհնար է, որովհետեւ գիտություն զարգացնելու համար առնվազն 10 տարվա պլան պետք է լինի»,-ասաց Գոգյանը:

Դիտարկմանը, որ գիտնականները պահանջում են վարչապետըի հրաժարականը, նա նկատեց, որ կլիեն մարդիկ, որ պահանջում են, բայց գիտական հանրույթը շատ լավ հասկանում է, որ Նիկոլ Փաշինյանի վարչապետ լինել-չլինելը գիտության խնդիրները ֆունդամենտալ առումով չի լուծի:

Ինչ վերաբերում է ԲՈԿ նախագահի պաշտոնից իր հեռանալուն, գոգյանն ասաց, որ մինչեւ վերջ փորձել է կամուրջները չայրել. «Ես ընդամենը մի պահանջ էի ներկայացրել Արայիկ Հարությունյանին, որ նա դուրս գա տեսախցիկների առջեւ եւ հայտարարի, որ յո, մենք ունենք աղճատված գիտություն, աղճատված աստիճանակարգության համակարգ, ուստի ստիպված ենք գրագողին հաստատել ռեկտոր: Բայց նա չունեցավ այդպիսի բան հայտարարելու քաջությունը, իսկ այդպիսի վերադասի հետ ես աշխատելու ցանկություն ուղղակի չունեի»: