«Զվարթնոց» օդանավակայանում մի խումբ քաղաքացիներ չեն կարողանում մեկնել Ռուսաստանի Դաշնություն, քանի որ կորոնավիրուսային թեստը հանձնել են այնպիսի լաբորատորիայում, որն ընդգրկված չի եղել «Ճամփորդում եմ առանց covid 19-ի» ծրագրի մեջ: Քաղաքացիները խնդրում են «Արմենիա» ավիաընկերությունից հետաձգել դեպի Մոսկվա նախատեսվող թռիչքը, որպեսզի կարողանան թեստը հանձնել ծրագրում ընդգրկված կազմակերպությունում:

«Արմենիա» ավիաընկերությունը ընդառաջել է քաղաքացիների խնդիրներին, անվճար փոխելով տոմսերը:

«Ավիաընկերությունը, ճիշտ է, պարտավոր չի ձեր տոմսերը փոխել, բայց քանի որ շատ եք և խնդիր է առաջացել, միայն առաջին չվերթի համար ավիաընկերությունը պատասխանատվությունը վերցնում է իր վրա, ձեր տոմսերն անվճար փոխում է, որպեսզի դուք ֆինանսական կորուստ չունենաք»,- ասաց ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը: