Այսօր՝ փետրվարի 1-ին 75 տարեկանում կյանքից հեռացել է վրացի հայտնի երգիչ և դերասան Թեմուր (Թեյմուրազ) Ծիկլաուրին, նրա մոտ ավելի վաղ կորոնավիրուս էր ախտորոշվել: Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տեղեկացրել են Գորի քաղաքի հոսպիտալից:

Հունվարի սկզբին հայտնի էր դարձել, որ Ծիկլաուրին հոսպիտալացվել է կորոնավիրուսի պատճառով: Նա միացված էր թոքերի արհեստական օդափոխման սարքին: Մի քանի ամիս առաջ Ծիկլաուրին ենթարկվել էր սրտի վիրահատության:

«Հաստատում ենք Թեմուր Ծիկլաուրիի մահվան մասին տեղեկությունը»,-ասել են կլինիկայից: