Մահացել է «Սիմփսոնները» մուլտսերիալի սցենարիստ Մարկ Ուիլմորը: Նա 57 տարեկան էր: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին կիրակի երեկոյան իր թվիթերյան էջում հայտնել է նրա եղբայրը՝ Լարի Ուիլմորը:

«Իմ թանկագին եղբայր Մարկ Էդվարդ Ուիլմորը հեռացել է կյանքից անցյալ գիշեր կորոնավիրուսի և այլ հիվանդությունների դեմ պայքարից հետո, որոնց դեմ բուժվում էր երկար տարիներ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Deadline ամսագրի տվյալներով՝ Ուիլմորը 2002 թվականից աշխատել է որպես «Սիմփսոնների» սցենարիստ: 2008 թվականին արժանացել է Emmy  մրցանակի՝ «Լավագույն անիմացիոն ծրագիր» անվանակարգում: