Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ, փետրվարի 5-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը փետրվարի 1-ի ցերեկը, 2-3-ը աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։

Երևան քաղաքում՝ փետրվարի 1-ի ցերեկը, 2-4-ը, 5-ի գիշերը, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 5-ին՝ կեսօրից հետո սպասվում է անձրև և ձնախառն անձրև։