Home»Հասարակություն, Տեսանյութեր»ՀՀ մի շարք քաղաքացիներ չեն կարողանում մեկնել Ռուսաստան. լարված իրավիճակ «Զվարթնոց» օդանավակայանում (ուղիղ)

ՀՀ մի շարք քաղաքացիներ չեն կարողանում մեկնել Ռուսաստան. լարված իրավիճակ «Զվարթնոց» օդանավակայանում (ուղիղ)

ՀՀ մի շարք քաղաքացիներ այսօր՝ փետրվարի 1-ին, չեն կարողանում մեկնել Ռուսաստանի Դաշնություն, քանի որ օդանավակայանում պարզել են, որ կորոնավիրուսային հիվանդության թեստը հանձնել են այնպիսի կազմակերպությունում, որն իրավունք չուներ ՌԴ մեկնող քաղաքացիներից թեստ վերցնել, մինչդեռ իրենք տեղյակ չեն եղել նոր կարգից։

«Զվարթնոց» օդանավակայանում այս պահին լարված իրավիճակ է ստեղծվել։ Քաղաքացիները նշում են, որ ժամը 12։00-ին իրենց թռիչքն է, սակայն եթե իրենք չեն կարող մեկնել, խնդրում են, որ իրենց թռիչքը հետաձգեն։

«Գոնե մեր թռիչքը հետաձգեն, տոմսը չգնա կորի։ Ժամը 12։00-ին մեր թռիչքն ա, անձնագիրը պահում ենք, նկարում է, իսկ QR կոդը չի նկարում։ Տոմսն առել եմ Աշտարակից 151 հազար դրամով, տոմս վաճառողն ինձ ասել է՝ եթե թեստիդ պատասխանը դրական եղավ, մենք կարող ենք տոմսը հետաձգել այնքան ժամանակ, մինչեւ դու ենթակա լինես թռիչքի»,- նշում է քաղաքացիներից մեկը։

Մյուս քաղաքացին էլ իր հերթին ասաց, որ վերջին կովն են ծախել, որ մեկնեն ՌԴ։

«Երկու եղբայր ենք, թաղում ենք գնում, հա՛մ ավտոս եմ ծախել, հա՛մ 700 դոլար փող եմ վերցրել, 3 օրվա մեջ հարց լուծել, որ դուրս գամ այստեղից։ Երեք օր առաջ եկել եմ օդանավակայան, ասել են՝ նոր հեռախոս է պետք, գնացել եմ, նոր հեռախոս էլ եմ առել, ու հիմա խնդիր է առաջացել»,- ասաց քաղաքացիներից մեկը։

Հիշեցնենք, որ ՀՀ քաղաքացիների մուտքը դեպի ՌԴ բացվել է փետրվարի 1-ից՝ մեկ ամսով։

Փետրվարի 1-ին Հայաստանից դեպի Մոսկվա 4 չվերթ կիրականացվի: «Զվարթնոց» օդանավակայանի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ փետրվարի 1-ին դեպի Մոսկվա չվերթներ են իրականացնելու «Armenia», «Aeroflot» և «Red Wings» ավիաընկերությունները:

2021-02-01T11:54:58+04:001 Փետրվարի 11:54|Հասարակություն, Տեսանյութեր|0 Comments