«Ինձ համար Շուշիում լիքը դեպքեր անհասկանալի են, անկեղծ եմ ասում»,- այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Ամսի 6-ին ես եղել եմ Շուշիում, ամսի 6-ից հետո՝ 7-ին, 8-ին եւ 9-ին տրամագծորեն մի քանի անգամ իրավիճակները կտրուկ փոխվել են Շուշիում, ըստ ՊՆ տեղեկությունների: 44 օրվա ընթացքում տեղեկությունները ստացել եմ բացառապես պաշտպանության նախարարությունից, բացառապես գլխավոր շտաբի օպերատիվից եւ պաշտպանության բանակից: Բացառապես»,-նշել է Հովհաննիսյանը միեւնույն ժամանակ հավելելով՝ չկա պատերազմ, որտեղ չեն սխալվել:

«Չկա պատերազմ, որ տեղեկատվության խզվածք չի առաջանում, չկա պատերազմ, որ չեն սխալվել: Ուսումնասիրել է պետք: Մենք ուզում են անմիջապես գտնել ճշմարտությունը…Ես ինքս չգիտեմ: Պատփերազմից անցել է 3-4 ամիս,ե ս ամեն օր ուսումնասիրում եմ առանձին դրվագները, դրվագ առ դրվագ, բայց բաներ կան, որ իմ ուղեղում էլ չեն տեղավորվում»:

Արծրուն Հովհաննիսյանը նշել է, որ զինվորականի ուղեղում չի կարող տեղավորվել, որ մենք միտումնավոր ենք գնացել պարտության:

Այն տեղեկությունը, որ պատերազմի օրերին ինքը  Ստեփանակերտի մամուլի կենտրոնում հայտարարել է, որ  գնվում է Հադրութում եւ այնտեղ չի տեսնում որեւէ ադրբեջանցում, Հովհաննիսյանը մեկնաբանել է այսպես.

«Պարզ է չէ՞, որ հեռախոսն անջատած Հադրութ եմ եղել ու Ֆիզուլի, հասել եմ Ստեփանակերտ եւ տվել եմ Հադրութի տեղեկությունը 20 րոպե հետո: Ի՞նչ է, ասելու էի, որ ես հիմա Հադրութում եմ ու արկը խփեր ի՞նձ, որովհետեւ հեռախոսը միացվա՞ծ էի պահել…Տրամաբանական բաներ կան, ինչու՞ եք ուզում, որ անպայման մարդկանց անհիմն մեղադրեք: Իհարկե, երբ որ ես հայտարարում էի, որ Քարվաճառով եկա անցա ու անվտանգ էր, ես գիտեի, որ անձամբ իմ վրա որս կա կազմակերպված, անձամբ…Հետախուզությունը ինձ տվեց տվյալներ, որ անձամբ քեզ ուզում են խփեն…Երեք մեքենա եմ փոխել, հեռախոս եմ փոխել,հեռախոսս թողել եմ այլ ավտոյի մեջ, ես լրիվ այլ մեքենայով եմ տեղափոխվել, որ չխոցեն ինձ»,-նշել է Հովհաննիսյանը:

Լրագրողների հարցին ի պատասխան ասել է, որ վարչապետի տիկնոջը՝ Աննա Հակոբյանին ինքը պատերազմի ընթացքում Արցախում չի տեսել: