ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը փետրվարի 2-ին Մոսկվայում բանակցություններ կվարի Շվեդիայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ան Լինդեի հետ, որն աշխատանքային այցով կժամանի Ռուսաստան: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

«Լավրովն ու Լինդեն կքննարկեն հարցերի լայն շրջանակ ԵԱՀԿ օրակարգից, ինչպես նաև Բալթիկ ծովի և Եվրոպայի հյուսիսում անվտանգության հետ կապված իրավիճակը, համագործակցությունն Արկտիկայում, ռուս-շվեդական երկկողմ հարաբերությունների արդիական հարցեր»,- ասվում է գերատեսչության մամուլի հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ կարծիքների փոխանակում տեղի կունենա եվրաանվտանգության և միջազգային իրավարար ինստիտուտների՝ վստահության ամրապնդման ձախողման շուրջ: Օրակարգում նշանակալի տեղ կգրավի ԵԱՀԿ դերակատարության հարցը միջազգային ահաբեկչության, թմրանյութերի անօրինական շրջանառության, անդրսահմանային կազմակերպված հանցավորության, մարդկանց առևտրի դեմ պայքարում: Կողմերը կքննարկեն ԵԱՀԿ միջոցառումների նախապատրաստումը, համագործակցությունը ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի և ՇՀԿ-ի հետ:

«Նախատեսվում է դիտարկել հարցերը, որոնք առնչվում են Ուկրաինայի արևելքում, Լեռնային Ղարաբաղում և Մերձդնեստրում հակամարտությունների կարգավորմանը ԵԱՀԿ աջակցությանը»,- հավելում են ՌԴ ԱԳՆ-ից: