Այցը Կովկաս Մուհամեդ Ջավադ Զարիֆի ամենակարեւոր եւ հաջող տարածաշրջանային ուղեւորություններից մեկն էր արտաքին գործերի նախարարությունում պաշտոնավարման ընթացքում: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն` մեկնաբանելով Զարիֆի այցը Հարավային Կովկասի երկրներ, ինչպես նաեւ` Ռուսաստան եւ Թուրքիա, գրում է Mehr-ը:

«Մոսկվա կատարած այցի ընթացքում Իրանի եւ Ռուսաստանի միջեւ համաձայնագիր ստորագրվեց տեղեկատվության անվտանգության եւ կիբերանվտանգության ոլորտում համագործակցության մասին»,- հավելել է նա:

«Զարիֆի տարածաշրջանային այցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային համագործակցության, կայուն կայունացման, տնտեսական, «3+3» մեխանիզմի ակտիվացման (ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ` խմբ.) եվ այլ հարցեր: