Էստոնացի եվրախորհրդարանական Յաակ Մադիսոնն ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին Խաղաղության Նոբելյան մրցանակի է առաջադրել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Էստոնիայի Պահպանողական ժողովրդական կուսակցությունը ներկայացնող քաղաքական գործիչը բացատրել է, որ Թրամփին առաջադրել է այն բանի համար, որ նա ԱՄՆ առաջին նախագահն է վերջին 30 տարվա ընթացքում, ում ծառայության ընթացքում երկիրը պատերազմներ չի սկսել:

«Բացի այդ, նրա ղեկավարությամբ Մերձավոր Արեւելքում մի շարք խաղաղության պայմանագրեր են ստորագրվել, որոնք նպաստել են կայունության եւ խաղաղության ապահովմանը տարածաշրջանում: Տեսնենք, թե ով է կստանա Խաղաղության Նոբելյան մրցանակը»,- երկուշաբթի Facebook-ում գրել է Մադիսոնը:

Նա նշել է, որ միակը չէ, ով Թրամփին Նոբելյան մրցանակի է առաջադրում: «Բայց, ինչպես գիտենք, որքան շատ դիմորդներ լինեն, այնքան հաջողության հասնելու հնարավորություններն ավելի մեծ կլինեն»,- ասել է Մադիսոնը:

Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվում է Օսլոյում յուրաքանչուր տարի 1901 թվականից ի վեր: Նոբելյան հիմնադրամի կանոնադրության համաձայն` թեկնածուների կարող են առաջադրել տարբեր երկրների ազգային խորհրդարանների եւ կառավարությունների անդամները, միջազգային դատարանների անդամները, համալսարանների ռեկտորները, Նորվեգիայի Նոբելյան կոմիտեի ներկա եւ նախկին անդամներն եւ խորհրդականները: