Գագիկ Ծառուկյանը Նիկոլ Փաշինյանի հետռ 4,5 րոպեանոց հանդիպումից հետո հայտարարեց՝ ես չեմ կարող հավատալ, որ որեւէ քաղաքական ուժ կարող է Նիկոլ Փաշինյանից պորտֆել վերցնել եւ նրա հետ համախոհությամբ գնալ ընտրությունների: Այս մասին այսօր՝ փետրվարի 1-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Այլ հարց է, որ կարելի է քննարկել, որ եթե նա հրաժարական չի տալիս եւ նշանակում է արտահերթ ընտրություններ, ինչին ես անկեղծ ասած, այնքան էլ չեմ հավատում, եւ չեմ պարկերացնում, որ մեգաֆոնը ձեռքիս մտնեմ որեւէ թաղամաս, որտեղ ունենք առնվազն մի քանի զոհ, ես անհարմար կզգամ քարոզչություն անել: Բայց եթե անգամ իրեն հաջողվում է գնալ արտահերթ ընտրությունների, պետք է գնալ, կարծում եմ՝ արտահերթ ընտրությունների, բայց բնականաբար, առանց որեւէ փաստաթղթի ստորագրման: Ես դժվր եմ պատկերացնում որեւէ քաղաքական ուժ, որը կմտնի արյամբ կնքված պյմանավորվածության տակ, որովհետեւ դրա տակ լինելու է 5 հազար երիտասարդի արյուն»,-ասաց նա: